ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ.Գ.Թ. Արմինե Ղարաքեշիշյանը: Նա վերապատրաստվել է աչքի պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ ԱՄՆ-ի Ռոչեսթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտում 2003-2004 թին:
Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
- Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
- Արցունքային ուղիների պլաստիկա
- Բլեֆարոպլաստիկա
- Պտոզի ուղղում
- Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
- Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
- Ակնակապիճի պլաստիկա
- Էնուկլեացիա պլաստիկայով
- Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմպլանտով
- Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա:
Խրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգիա, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:
Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:
Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան:
Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և՛ կոսմետիկ դեֆեկտ, և՛ խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի: Տարածաշրջանում Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYb0EN04' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403